ԱՄՆ-ում գնացքը մահացու վրաերթի է ենթարկել ֆոտոսեսիա անող մոդելին

14:57 • 19.03.17

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի բնակչուհին, ով երազել է մոդել դառնալու մասին, մահացել է դժբախտ պատահարի հետևանքով. ֆոտոսեսիայի ժամանակ գնացքը վթարի է ենթարկել նրան:

CNN-ի հաղորդմամբ` Ֆրենդզանի Թոմսոնը քոլեջի ուսանող է եղել, սակայն երազել է մոդելային կարիերայի մասին:

«Նա ցանկացել է մոդել լինել: Հաստատ տաղանդ է ունեցել դրա համար, ինչպես նաև` ժպիտ», - ասել է Թոմսոնի փեսացուն:

Իշխանությունների տվյալների համաձայն` Թոմսոնի ֆոտոսեսիան անցկացվել է երկաթգծերի ֆոնին: Վթարը տեղի է ունեցել, երբ աղջիկը սկսել է հեռանալ իր ուղղությամբ եկող գնացքից, և նրան վթարի է ենթարկել հակառակ ուղղությամբ մոտեցող գնացքը: