Կանադացի ուսուցչուհին շահել է «Ուսուցչի համաշխարհային մրցանակը»՝ $1 մլն

23:50 • 19.03.17

Կանադացի ուսուցչուհի Մեգի ՄաքԴոնելը, որը դասավանդում է Քվեբեկի հեռավոր գյուղերից մեկում, շահել է «Ուսուցչի համաշխարհային ամենամյա մրցանակը»` 1 մլն դոլարի տեսքով: 

Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, պարգևատրման արարողությունն անցկացվել է Դուբայում: Եզրափակչին կանադուհուց բացի և 10 ուսուցիչ էին հասել` Պակիստանից, Մեծ Բրիտանիայից, Ճամայկայից, Իսպանիայից, Գերմանիայից, Չինաստանից, Քենիայից, Ավստրալիայից և Բրազիլիայից: 

Հաղթողի անունը հնչեցրել է ֆրանսիացի տիեզերագնաց Թոմաս Պասկեն, ով Երկրի հետ կապ է հաստատել տեսակապի օգնությամբ: Գլխավոր մրցանակը հանձնել է շեյխ Մուհամեդ բին Ռաշիդ ալ- Մաքթումը: 

ՄաքԴոնելը 6 տարի շարունակ դասավանդել է հեռավոր արկտիկական գյուղում, ուր հասնել հնարավոր է միայն օդով: Մեկուսացման և խիստ կլիմայական պայմանների պատճառով գյուղում բարձր է թմրանյութերի և ալկոհոլի օգտագործման մակարդակը: 2016-ին Սալուիտ գյուղում ինքնասպանության 6 դեպք է գրանցվել: 

Աշխատանքի ընթացքում կանադուհին մի շարք կրթական ծրագրեր է մշակել և մարզասրահ է բացել երիտասարդների համար: