Ազատ առևտրի և բաց շուկաների թեման չի ներառվել G20-ի հանդիպման ամփոփիչ եզրակացության մեջ
Ազատ առևտրի և բաց շուկաների թեման չի ներառվել G20-ի պետությունների ֆինանսների նախարարների և Կենտրոնական բանկերի կառավարիչների հանդիպման ամփոփիչ եզրակացության մեջ։ Պատճառը ԱՄՆ ներկայացուցիչների մոտեցումն է եղել հարցին, փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Նախարարները հրաժարվել են քննադատել պրոտեկցիոնիզմն ու պնդել ազատ առևտրի անհրաժեշտությունը, քանի որ ԱՄՆ պատվիրակությունը բողոքել է դրա դեմ:
Հիշեցնենք, որ դրանից առաջ Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն հնարավոր էր համարել նմանատիպ տարաձայնությունից խուսափելը, սակայն ի վերջո անհնար է դարձրել ընդհանուր հայտարարի գալը:
G20-ի ֆինանսների նախարարների ու ԿԲ կառավարիչների հանդիպումը տեղի է ունեցել մարտի 17-18-ը։










