ԶԼՄ-ները հայտնել են Ջորջ Մայքլի հուղարկավորման ամսաթիվը

22:15 • 19.03.17

Բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ: Այս մասին հայտնում է Корреспондент-ը` վկայակոչելով բրիտանական լրատվամիջոցը:

Աղբյուրի տվյալներով` երգիչը կհուղարկավորվի մոր կողքին՝ Լոնդոնի հյուսիսային գերեզմանատանը: Նշվում է, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փոքրիկ մատուռում՝ ընտանեկան և ընկերական միջավայրում:

Հուղարկավորության մանրամասները գաղտնի են պահվում: Ներկա գտնվողները ևս դրանց մասին կիմանան արարողության մեկնարկից ժամեր առաջ: