Գերմանական քաղաքներից մեկում մեծ սկանդալ է բարձրացել մզկիթի կառուցման պատճառով

01:23 • 19.03.17

Գերմանական Էրֆուրտ քաղաքում մեծ սկանդալ է բարձրացել մզկիթի կառուցման պատճառով, հայտնում է Euromag-ը։

Այն հատվածում, որտեղ քաղաքային իշխանությունները տեղ են հատկացրել մուսուլմաններին իրենց մզկիթի կառուցման համար, ապրում է ռուսական համայնքի մեծ մասը։  Նրանք բողոքել են, որ վախենում են կրոնական ծայրահեղականներից։

Շինարարության վայրում ի նշան բողոքի մարդիկ փայտե խաչեր են կանգնեցրել։ Սակայն ցուցարարները ԶԼՄ-ներին մեկնաբանություն չեն տալիս, այլ իրենց «համր բողոքն» են արտահայտում։