Սիրիայում հարձակման թիրախը «Հեզբոլլահ»-ի զինամթերքն է եղել. Իսրայելի հետախուզության նախարար
Իսրայելի տրանսպորտի և հետախուզության նախարար Իսրայել Կացը հաստատել է, որ Սիրիայում Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածի թիրախը եղել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման համար տեղափոխվող զինամթերքը: Այս մասին հայտնում է Rt.ru-ն` հղում անելով իսրայելական աղբյուրին:
«Մարտի 17-ին Իսրայելի Ռազմաօդային ուժերը Սիրիայում հարձակվել են ավտոշարասյան վրա, որը զինամթերք է տեղափոխելիս եղել «Հեզբոլլահ»-ի համար», - հայտնել է նախարարը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ մարտի 16-ի լույս 17-ի գիշերը Իսրայելի Ռազմաօդային ուժերի վրա զենիթային հրթիռներով հարձակում է իրականացվել՝ Սիրիայում գրոհներ իրականացնելու ժամանակ:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել է, որ Իսրայելը կշարունակի լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման համար զինամթերքի մատակարարումը կանխելու ուղղությամբ իրականացվող գործողությունները:
Նշենք, որ «Հեզբոլլահ»-ն ահաբեկաչական կազմակերպություն է ճանաչվել ԱՄՆ-ում և այլ արևմտյան երկրներում:










