Ազատության հրապարակում մեկնարկեց «Հաց բերող» Արթուր Սարգսյանին նվիրված հավաքը

18:53 • 20.03.17

Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված երթի մանսակիցները Աբովյան փողոցով դեպի Հանրապետության հրապարակ շարժվելիս՝ Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում նստացույց իրականացրեցին՝ բացականչելով «Արթուր»: Սակայն ոստիկանությունը ուժ կիրառելով երթի մասնակիցներին հեռացրեց փողոցից, չնայած դրան բերման ենթարկվածներ չեն եղել:

 

Ցուցարարները շարունակում են հչեցնել իրենց պահանջները այդ թվում պատժել Հաց բերողի մահվան համար մեղավորներին:

 

Վաղը Արթուր Սարգսյանի հոգեհանգիստն է, ուստի  բողոքի ակցիա չի լինի, փոխարենը կանցկացվի լուռ երթ և մոմավառություն:

 

___________________

Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկեց հավաք ի հիշատակ «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի: Ամեն օր ժամը 6-ին քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում և իրենց բողոքի ձայնը բարձրացնում: 

Ակցիայի մասնակիցները պահանջում են պատժել Արթուր Սարգսյանի մահվան մեջ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցողներին։

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մահացել էր մարտի 16-ին՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում: Նրա մահից հետո ամեն օր նրա հիշատակին հավաք է կազմակերպվում, այնուհետ երթ. նախորդ օրերին ցույցի մասնակիցները հավաքներից հետո նաև նստացույց էին կազմակերպել Երևանի Ազատության հրապարակում։