Մեծ Բրիտանիայում բացվել է աշխարհի ամենաերկար փչովի լաբիրինթոսը` մեծահասակների համար (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայում բացվել է աշխարհի ամենաերկար փչովի լաբիրինթոսը` 305 մետր երկարությամբ:
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, յուրահատուկ խաղահրապարակը լի է տարատեսակ խոչընդոտներով: Այն 5 տարբեր գոտի ունի` լավա, օվկիանոս, մարտադաշտ, ջունգլիներ և թունավոր գոտի:
Այն նախատեսված է մեծահասակների համար, որոնք կարող են խաղալ ու զվարճանալ երեխաների պես: Այս լաբիրինթոսը բավականին մեծ ճանաչում է ձեռք բերել և այժմ շրջագայում է Մեծ Բրիտանիայով մեկ: Շրջագայությունը մեկնարկելու Ռիդինգ քաղաքից, այնուհետև անցնելու է Լոնդոնով, Մանչեսթերով, Նյուքասլով և Բրայթոնով:
Այն անցնելու համար պետք է 15 ֆունտ ստերլինգ վճարել:
Տեսանյութը՝այստեղ։










