Իրաքյան ուժերը Մոսուլում 4 թաղամաս են ազատագրել ԻՊ-ի գրոհայիններից

00:07 • 20.03.17

Իրաքի կառավարական ուժերին հաջողվել է ևս 4 թաղամաս ազատագրել երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում` Մոսուլում:

Ինչպես տեղեկացնում է Press TV-ն` վկայակոչելով դաշնակից ուժերի հետ ռազմական գործողությունները համակարգող հրամանատար, գեներալ-լեյտենանտ Աբդուլ Ամիր Յարալային, «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին քաղաքում իրենց վերջին հենակետերից դուրս մղելու գործողությունների արդյունքում բանակային ուժերը վերահսկողություն են հաստատել արևմտյան Մոսուլի մի քանի թաղամասերում:

Հրամանատարի խոսքով` կառավարական զորքերին հաջողվել է գրավել նաև քաղաքի արևմտյան լանջին գտնվող ջրաղացն ու գազալցակայանը:

Ինչպես հրամանատարը հայտնել է, զինվորականների գործողությունների արդյունքում իսլամիստ գրոհայինները մեծ կորուստներ են ունեցել, ինչպես գրոհայինների, այնպես էլ ռազմական ծանր տեխնիկայի տեսքով: