Խարդախության համար դատապարտվածը ոտքերը գամել է գետնին
Մարտի 18-ին ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ալեն Մանուկյանն ինքնավնասում է արել` գամելով ոտքերը գետնին:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից Tert.am-ին հայտնեցին, որ դատապարտյալն ինքնավնասում է կատարել՝ ինքն իրեն որոշելով, որ իրեն տեղափոխում են այլ տեղ. «Քրեակատարողական վարչության աշխատակիցները հանդիպել են նրա հետ, բացատրել, որ նրան ոչ մի այլ տեղ տեղափոխելու որոշում չկա, իսկ դատապարտյալի ինքնավնասումն արագ վերացվել է»:
Ալեն Մանուկյանն ազատազրկման է դատապարտվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով արարք կատարելու համար: Նշենք, որ 178-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը մի խումբ անձանց կողմից:










