Եթե Ադրբեջանը պատրաստ չլիներ փոխզիջումների, ընդհանրապես չէր մասնակցի Մինսկի խմբի  աշխատանքներին. Լևոն Տեր-Պետրոսյան

22:27 • 20.03.17

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ ԼՂ հակամարտությունը չի լուծվում։

«Ով ասեց չի լուծվում, ուղղակի բանակցությունները հենց դրա համար են, որ կողմերը փորձում են որքան հնարավոր է ավելի շահեկան դարձնեն իրենց համար, և՛ Հայաստանն է պայքարում, դրա համար, և՛ Ադրբեջանն է, բնականաբար, պայքարում։ Բայց սկզբում այդ տարաձայնությունները հսկայական էին, այսօր դրանց թիվը հասել է ընդամենը մեկ-երկու հարցի»։

Խոսելով փոխզիջումների մասին՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ եթե Ադրբեջանը պատրաստ չլիներ փոխզիջումների, ընդհանրապես չէր մասնակցի Մինսկի խմբի  աշխատանքներին։

«Երկու կողմն էլ համաձայն են փոխզիջումների, բայց երկու կողմն էլ փորձում են կորզել որքան հնարավոր է շահեկան պայմաններ իր համար։

Սա բնական ընթացք է, էդպես է եղել բոլոր պլանների մեջ՝ և փուլայինի, և՛ փաթեթայինի և ընդհանուր։ Վերջիվերջո գալիս է մի պահ, որ կողմերն ասում են այո  կամ ոչ»,-ասել է ՀԱԿ առաջնորդը։