Տղամարդը ներթափանցել է Թրամփի աշխատասենյակ ու սելֆի արել այնտեղ (լուսանկար)

09:40 • 20.03.17

Յոզեֆ Յանգ անունով մի տղամարդ ներթափանցել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ֆլորիդայում գտնվող Մար ա Լագո կալվածքի գրասենյակն ու այնտեղ սելֆի արել:


Այս մասին հայտնում է The New York Post-ը՝ մանրամասնելով, որ Յանգին ինչ-որ կերպ հաջողվել է վրիպել անվտանգության ծառայության աշխատակիցների աչքից:


Նշվում է, որ Յանգը լուսանկարվել է Թրամփի կտավի ֆոնին ու հետո համապատասխան կադրով կիսվել սոցցանցերում:


Լուսանկարը լայն տարածում է գտել համացանցում, որի բազմաթիվ օգտատերեր քննադատել են անվտանգության ծառայության աշխատակիցներին իրենց աշխատանքում թերանալու համար:


Սակայն ավելի ուշ ծառայությունը հերքել է տղամարդու գաղտնի ներթափանցման լուրը՝ մանրամասնելով, որ նա իրենց գիտությամբ է ներս մտել:

 

Image result for Dude says he slipped Secret Service, got a selfie in Trump’s Mar-a-Lago study

 

 

Мужчина проник в кабинет Трампа и сделал там селфи