Հարավային Սուդանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. բոլոր ուղևորները զոհվել են
Հարավային Սուդանի Վաու քաղաքի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել:
Ինչպես հաղրոդում է The Independent-ը, նախնական տվյալների համաձայն` օդանավում 44 մարդ է գտնվել: Հաղորդվում է, որ ավիավթարի հետևանքով ոչ ոք ողջ չի մնացել:
Ինչպես երևում է ԶԼՄ-ներում հրապարակված լուսանկարներից, ինքնաթիռը պատկանել է տեղի South Supreme Airlines ավիաընկերությանը:










