Հունաստանում ԵՄ պաշտոնյաների համար ուղարկված ռումբերով ծանրոցներ են գտել

14:24 • 21.03.17

Հունաստանի ոստիկանությունը հայտնաբերել և վնասազերծել է ռումբերով 8 ծանրոց, որոնք հասցեագրված են եղել Եվրամիության անդամ երկրների ֆինանսների հարցերով պաշտոնյաներին: Ինչպես հայտնում է Associated Press-ը, ռումբերով ծանրոցները հայտնաբերվել են Աթենքի մոտակայքում գտնվող փոստային բաժանմունքում:


Ոստիկանության տվյալներով՝ ծանրոցներում հայտնաբերվել է պայթուցիկ մեխանիզմ, որը նման է եղել մարտի 16-ին Փարիզում Արժույթի միջազգային հիմնադրամի գրասենյակում աշխատակցուհու ձեռքերում պայթած՝ Հունաստանից ուղարկված ծանրոցի ներսում եղածին:


Ոստիկանության հաղորդմամբ՝ ծանրոցների վրա կեղծ տվյալներ են եղել, որոնք նշել են, թե դրանք ուղարկվում են ակադեմիական ինստիտուտներից: Ոստիկանությունն այլ մանրամասներ չի հայտնել: