Հունգարիան պատրաստվում է զինվորների միջոցով կանխել փախստականների մուտքը երկիր

02:22 • 21.03.17

Հունգարիայի Պաշտպանության նախարարությունը երկրի հարավային սահմանում ռազմակայան է բացել, որի միջոցով ցանկանում է կանխել փախստականների մուտքը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։


Հունգարիան Եվրոպական միության առաջին պետությունն է, որը սահմաններին ցանկապատ է կառուցել երկիրը ներգաղթյալներից պաշտպանելու համար։

 

Այն բանից հետո, երբ իշխանություններն ամբողջովին արգելափակել էին Սերբիայի հետ սահմանները, այնտեղի փախստականները փորձում էին հարևան Խորվաթիայի միջոցով մտնել Հունգարիա, որից հետո փակվեցին նաև Խորվաթիայի հետ սահմանները: