ԱԺ նիստին ներկա էր 15 պատգամավոր. քվորում չապահովվեց

13:18 • 21.03.17

Ազգային ժողովի հերթական նիստն այսօր կրկին չգումարվեց: Նիստերի գումարման համար, ինչպես երեկվա նիստում, այնպես էլ այսօր քվորում չապահովվեց:  

Քվորում ապահովելու համար հարկավոր է նվազագույնը 66 պատգամավորի ներկայություն, այնինչ՝ 131 պատգամավորից գրանցվեց 15-ը:  

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նկատեց. «Մենք ունենք նվազող դինամիկա: Երեկ 23 էինք. մեր շարքերը նոսրանում են»:

Խորհրդարանի փոխխոսնակը նշեց, թե մինչև 13:00-ն պատգամավորները հնարավորություն ունեն ներկայանալ ու գրանցվել: Նիստը կշարունակվի, եթե քվորում ապահովվի: