ԱՄՆ-ն կարգելի էլեկտրոնային սարքերի տեղափոխումն ինքնաթիռով՝ բացի բջջային հեռախոսներից

10:16 • 21.03.17

Արտասահմանյան ավիաընկերությունների չվերթների ուղևորներին կարգելվի խոշոր էլեկտրոնային սարքեր տեղափոխել ԱՄՆ, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ կառավարության ներկայացուցչին: Նշվում է, որ բջջային հեռախոսները չեն հայտնվի արգելքի տակ:


Հաղորդվում է, որ արգելքը չի անդրադառնա ամերիկյան ավիաընկերություններին:


Գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր են արգելել էլեկտրոնային սարքերի տեղափոխումն ԱՄՆ 8-10 արտասահմանյան ավիաընկերությունների: Մեկ այլ աղբյուր հաստատել է Associated Press-ին, որ արգելքը կանդրադառնա Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում գտնվող 8 երկրների 10 օդանավակայաններին:


Ինքնաթիռում էլեկտրոնային սարքերի արգելքը, որի մասին, հնարավոր է, կհայտարարվի երեքշաբթի, կապված է ահաբեկչական վտանգի հետ: