Այս տարի սակուրան Ճապոնիայում սովորականից 5 օր շուտ է ծաղկել

11:28 • 21.03.17

Այս տարի սակուրան Տոկիոյում ծաղկել է սովորականից 5 օր շուտ, ինչը մթնոլորտային ցածր ճնշման, տեղումների ու տաք եղանակի հետևանք է, հայտնում է ria.ru-ն՝ Ճապոնիայի օդերևութաբանական ծառայությանը հղումով:


Նշվում է, որ առաջինը ծաղկել է Տոկիոյի Յասուկունի տաճարի գլխավոր սակուրան: Մինչդեռ սակուրայի զանգվածային ծաղկումն այգիներում կսկսվի ապրիլի սկզբին:


Աղբյուրը հավելում է, որ Ճապոնիայում աճում են բալենու տարբեր տեսակներ, որոնք ընդհանուր կոչում են սակուրա: Որոշ տեսակներ ծաղկում են մարտի սկզբին, իսկ որոշներն էլ՝ դեկտեմբերին:

 

Image result for sakura blossom tokyo

 Image result for sakura blossom tokyo