Սիրիական օդուժը գնդակոծել է իսրայելական անօդաչու թռչող սարքն Էլ-Քունեյթրա քաղաքի վրա

05:29 • 21.03.17

Սիրիական օդային պաշտպանությունը գնդակոծել է իսրայելական անօդաչու թռչող սարքը, որը հայտնվել է Էլ-Քունեյթրա քաղաքի վրա՝ Գոլանի բարձունքներում: Այս մասին հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը:


Մարտի 17-ին զեկուցվել էր, որ ինքնաթիռ է վթարի ենթարկվել Գոլանի օկուպացված հատվածում: «Երբ մի ինքնաթիռը կործանվեց, մյուսներն անմիջապես ետ դարձան», - նշվել էր փաստաթղթում:



Մարտ 19-ին Իսրայելի տրանսպորտի և հետախուզության նախարարը հայտնել էր, որ այդ հարվածը կանխում էր ժամանակակից զենքերի հայտնվելը լիբանանյան «Հզբոլլահ» շարժման զինյալների ձեռքերում, ովքեր կռվում են սիրիական բանակի կողմից:



Իսրայելի պաշտպանության նախարարն իր հերթին սպառնացել է ոչնչացնել Սիրիայի օդային պաշտպանության համակարգը, եթե այն ևս մեկ անգամ օգտագործի իր օդուժը հրեական պետության դեմ: