Թաիրով գյուղում բնակիչները փակել են ճանապարհը. shamshyan.com

14:23 • 21.03.17

Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ Թաիրով գյուղում գյուղացիները փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի համապատասխան մարմինները նշված հատվածում բացեն ճանապարհի շրջադարձ, որպեսզի թե՛ Թաիրովի, թե՛ հարակից գյուղերի բնակիչները կարողանան անվտանգ շրջադարձ կատարել։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ 

Աղբյուրի հետ զրույցում բնակիչներն ասել են, որ արագընթաց ճանապարհի պատճառով «անընդհատ մահվան ծաղկեպսակներ» են տեղադրվում այդ վայրում։ Նրանք նշել են, որ այս պահին դադարեցնում են ճանապարհ փակելու գործողությունները՝ հույս ունենալով, որ պատկան մարմինները հարցին դրական լուծում կտան։


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։