Ռուսաստանում ավտոկայանատեղիներից մեկում պայթուցիկ սարք է հայտնաբերվել
ՌԴ Տոմսկ քաղաքում 17-հարկանի շենքի մոտ գտնվող ավտոկայանատեղիում ինքնաշեն պայթուցիկ սարք է հայտնաբերվել, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով շրջանի իրավապահ մարմիններում աղբյուրին:
Ինչպես հայտնել է աղբյուրը, մոտ ժամը 10:00-ին հաղորդագրություն է ստացվել բնակելի շենքի մոտ գտնվող ավտոկայանատեղիում կասկածելի իրի հայտնաբերման մասին: Դեպքի վայր ժամանած փորձագետները պարզել են, որ այն վտանգ է ներկայացնում:
Հաղորդվում է, որ իրավապահ մարմինները տարհանել են շենքի մուտքերից մեկի բնակիչներին: Պայթուցիկը տեղափոխվել է հատուկ պոլիգոն և վնասազերծվել:
Փաստի առթիվ ստուգում է անցկացվում:










