Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը կատակել է, թե այլևս ստիպված չէ գաղտնալսել Թրամփին
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը կատակել է` հայտարարելով, թե ուրախ է, որ այլևս ստիպված չի լինի գաղտնալսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսակցությունները, այս մասին գրում է Associated Press-ը:
Խոսելով իր պաշտոնից հեռանալու առավելությունների մասին՝ Քեմերոնը նշել է, որ դրանցից մեկն էլ Թրամփին գաղտնալսել ստիպված չլինելու փաստն է, այնուհետև միանգամից հավելել է, որ դա կատակ էր:
Նշենք, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր նախընտրական քարոզարշավի ընթացքում ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կարգադրել է գաղտնալսել իր գրասենյակը:
Ամերիկյան Fox News հեռուստաալիքը` հիմնվելով հետախուզական ծառայությունների իրենց աղբյուրի վրա, նշել էր, որ Թրամփին գաղտնալսելու գործն Օբաման վստահել էր բրիտանական հատուկ ծառայություններին, որպեսզի բացառի «ամերիկյան հետքը»:










