Մելանյա Թրամփն ու 10 տարեկան Բարոնը Վաշինգտոն կտեղափոխվեն հունիսին միայն

07:23 • 21.03.17

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն ու իր որդին՝ տասնամյա Բարոնը Սպիտակ տուն կտեղափոխվեն երեխայի ուսումնական տարվա ավարտից հետո, այսինքն հունիսին միայն, հայտնում է Lenta.ru-ն։


Նախագահական ընտանիքն արդեն որոշել է, թե որ դպրոցն է հաճախելու Բարոնը հաջորդ ուսումնական տարվանից։


Իսկ Սպիտակ տան աշխատակազմն արդեն սկսել է պատրաստվել առաջին տիկնոջ տեղափոխությանը։