Հյուսիսային Կորեան Վաշինգտոնին մեղադրել է իր վրա ճնշումներ գործադրելու մեջ

03:48 • 21.03.17

ԱՄՆ վարչակազմը սպառնում է ու ճնշում գործադրում Փհենյանի վրա, հայտնել է Հյուսիսային Կորեայի արտգործնախարարության ներկայացուցիչը՝ արձագանքելով ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի վերջերս հնչեցրած հայտարարություններին:


Փհենյանը համարում է, որ Հյուսիսային Կորեան «կդիմակայի ցանկացած պատերազմ, որը կհրահրի ԱՄՆ-ն»։ «Եթե Վաշինգտոնում կարծում են, թե կարող են վախեցնել մեզ, ապա շատ շուտով կհամոզվեն, որ չարաչար սխալվում են»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նա ավելացրել է, որ «աշխարհը մոտակա շրջանում կհամոզվի Հյուսիսային Կորեայի ուժեղագույն հրթիռային շարժիչի վերջին փորձարկման հսկայական նշանակության մեջ»։