Յալթայում անհայտ անձինք կտրատում են բնակելի շենքերի մոտ կայանված ավտոմեքենաների անվադողերը (տեսանյութ)
Յալթայում անհայտ անձինք կտրատում են բնակելի շենքերի մոտակայքում կայանված ավտոմեքենաների անվադողերը: Այս մասին հայտնում է «Примечания» կայքը:
Քաղաքի բնակիչների խոսքերով` նման դեպքեր լինում են Յալթա քաղաքի տարբեր մասերում և Ղրիմի հարավային ափի այլ բնակավայրերում: Գիշերն անհայտ անձինք կտրատում են անվադողերը, սակայն տուժած ավտոմեքենաների թիվը չի նշվում:
Հայտնի է, որ Յալթայի քաղաքային իշխանությունները բազմիցս հայտնել են ավտոկայանատեղերի խնդրի մասին: Մասնավորապես, 2016 թվականի օգոստոսին քաղաքապետ Անդրեյ Ռոստենկոն հայտնել է, որ կպայքարի կանաչ գոտիներում տեղակայված «աղետալի ավտոկայանատեղիների» դեմ:










