Բելգիայում ոգեկոչում են մարտի 22-ի բրյուսելյան ահաբեկչությունների զոհերի հիշատակը

19:37 • 22.03.17

Բրյուսելում ոգեկոչել են մեկ տարի առաջ մարտի 22-ին տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունների զոհերի հիշատակը:

Ինչպես փոխանցում է DW.com-ը, Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը, երկրի թագավոր Ֆիլիպն ու թագուհի Մաթիլդան, ինչպես նաև զոհերի հարազատներն Բրյուսելի օդանավակայանի թռիչքների սրահում մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակն առավոտյան 07:58-ին` այն պահին, երբ որոտացել էր առաջին պայթյունը:

Ավելի ուշ` 09:11-ին` երկրորդ պայթյունի պահին, նրանք լռության րոպեով զոհերի հիշատակը հարգել են «Մալբեկ» մետրոյի կայարանում: Թագավորական զույգը գնացքով ժամանել է տվյալ կայարան, որպես հուշահամալիրի մոտ ծաղկեպսակ դնի «Ողջ ազգի անունից»: Սգո արարողության ավարտին զոհերի հարազատներից ոմանք բանաստեղծություններ են ընթերցել և ելույթ ունեցել հավաքվածների առաջ:

Բրյուսելի փողոցներում ավտոբուսներն ու տրամվայներն ուղիղ 09:11-ին ձայնային ազդանշաններ են հնչեցրել: Ոգեկոչման միջոցառումները Բելգիայի մայրաքաղաքում կշարունակվեն մինչև օրվա ավարտը:

Հիշեցնենք, որ 2016-ի մարտի 22-ին երկու մահապատ ահաբեկիչ պայթյուններ էին իրականացրել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյի կայարանում, որոնց հետևանքով 32 մարդ էր զոհվել: