Կանադացի հոկեյիստը մականով դեմքին հարված ստանալուց հետո զրկվել է դիմացի երկու ատամից (տեսանյութ)
Ամերիկյան «Փիթսբուրգ Փինգուինս» (Pittsburgh Penguins) հոկեյի ակումբի կանադացի հարձակվող Սիդնի Քրոսբին տափօղակն ուղարկել է հակառակորդի դարպասը` ստանալով վնասվածք: Այս մասին հայտնում է Հոկեյի ազգային լիգայի (NHL) կայքը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Հոկեյի ազգային լիգայի հերթական խաղաշրջանի ընթացքում` ամերիկյան «Բաֆալո Սեյբրզ» (Buffalo Sabres) ակումբի հետ խաղի ժամանակ:
Աղբյուրի հաղորդմամբ` խաղի առաջին շրջանի վերջում 29-ամյա Քրոսբին իր գոտում ընդունել է տափօղակը, առաջ անցել իր երեք հակառակորդից և բացել խաղի հաշիվը:
Տեսանյութում երևում է` ինչպես է «Բաֆալո Սեյբրզի» հարձակվող Էվանդեր Քեյնը խաղի երրորդ շրջանի վերջին րոպեին մականով հարված հասցնում Քրոսբիի դեմքին, ինչի հետևանքով վերջինս զրկվում է դիմացի երկու ատամից:










