Բրյուսելի մզկիթները գտնվում են սալաֆիթների ձեռքում. Բրյուսելի քաղաքապետ

17:17 • 22.03.17

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի քաղաքապետ Իվան Մայորը հայտնել է, որ Բրյուսելի մզկիթները գտնվում են սալաֆիթների ձեռքում: Մայորի խոսքը մեջբերում է De Morgen թերթը:

«Գաղտնիք չէ, որ այժմ Բրյուսելի մզկիթները գտնվում են սալաֆիթների ձեռքում: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ստեղծել նոր մզկիթներ, որոնք հավատարիմ են մեր ժողովրդավարական արժեքներին և գտնվում են կառավարության վերահսկողության տակ», - ասել է քաղաքապետը:

Մայորի խոսքով` ինքը Բրյուսելը չի համարում ջիհադականության մայրաքաղաք:

«Ահաբեկչությունը համաեվրոպական խնդիր է: Մի մոռացեք Փարիզի, Նիցցայի և Բեռլինի մասին: Եթե դա տեղի ունենար միայն Բրյուսելում, խնդիրն արդեն լուծված կլիներ», - հավելել է Մայորը:

Նշենք, որ սալաֆիթները կողմ են իսլամական կառավարության ստեղծմանը, որը հիմնված կլինի բացառապես Ղուրանի և Սուննայի վրա: