ԱՄՆ-ում փրկել են կոյուղու դիտահորում խրված ալիգատորին (տեսանյութ)
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում փրկել են ալիգատորին, որը խրվել էր կոյուղու դիտահորում: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube-ի Hi ալիքում:
Ամերիկյան Fox News հեռուստաալիքի հաղորդմամբ` միջադեպը տեղի է ունեցել Օլդսմար քաղաքում: Ալիգատորը փորձել է դուրս գալ կոյուղու դիտահորից, սակայն նրա ջանքերը չեն պսակվել հաջողությամբ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ականատեսները մասնագետ են կանչել, և նա ալիգատորին հանել է դիտահորից: Տեսանյութում երևում է` ինչպիսի դժվարությամբ է տղամարդը երկկենցաղին հանում դիտահորից:
Նշվում է, որ յուրահատուկ փրկարարական գործողության արդյունքում ալիգատորը չի տուժել:










