Ուկրաինայում փաստաթղթի կեղծման համար հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում
Մարտի 21-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողները Վրացյան փողոցի թիվ 90 հասցեի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1985 թ. ծնված Կարեն Ա.-ին։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 32-ամյա տղամարդը Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվում էր Ուկրաինայի քրեական օրենսգրքի 358 հոդվածի (փաստաթղթի կեղծում) 4-րդ մասի մեղադրանքով:










