Առանձնապես խոշոր չափերով խադախություն կատարած տղամարդը բերման է ենթարկվել

12:33 • 22.03.17

 

Մարտի 21-ին, ժամը 12-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Էրեբունու փողոցի թիվ 32 շենքի մոտից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արթուր Շ.-ին:

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղելացմամբ՝ քաղաքացին մարտի 1-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):