Հռոմում աղջիկը հանել է Հռոմի պապի գլխարկը (տեսանյութ)

18:57 • 22.03.17

Հռոմում Շիրլի անունով աղջիկը հանել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի սպիտակ գլխարկն այն պահին, երբ վերջինս համբուրել և օրհնել է նրան: Համապատասխան տեսանյութը Twitter-ում հրապարակել է երեխայի կնքահայր Մաունտին Բուտորակը:

«Սանուհուս բերել եմ պապի հետ հանդիպմանը: Նա գողացել է պապի գլխարկը», - գրել է Բուտորակը տեսանյութի մեկնաբանությունում:

Տեսանյութում երևում է, որ միջադեպը զվարճացրել է Հռոմի պապին: Հրապարակվելու պահից տեսանյութը հավանել է ավելի քան 3 հազար օգտատեր: