Չինաստանի դպրոցների մեկի զուգարանում հրմշտոցի պատճառով աշակերտ է մահացել, 20-ը՝ տուժել

10:32 • 22.03.17

Չինաստանի կենտրոնական Հենան նահանգի տարրական դպրոցներից մեկի զուգարանում զանգվածային հրմշտոց է տեղի ունեցել, ինչի հետևանքով մի աշակերտ մահացել է, ևս 20-ը՝ տուժել:


Ինչպես հաղորդում է ria.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 8-ին: Հայտնի է, որ տուժածներն արդեն հոսպիտալացվել են:


Այլ աղբյուրների տվյալներով՝ միջադեպի հետևանքով 2 երեխա է մահացել:


Մինչդեռ հրմշտոցի պատճառները դեռևս անհայտ են: Դրանք հետաքննելու համար ստեղծվել է հանձնաժողով:


Ըստ նախնական տեղեկության՝ հրմշտոցի պատճառը եղել է դեպի զուգարան տանող պատի մի հատվածի փլուզումից առաջացած խուճապը: