Սոմալիում չորս ահաբեկչությունների հետևանքով շուրջ 50 հոգի է զոհվել
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի է ունեցել ահաբեկչական չորս հարձակում, որի հետևանքով զոհվել է շուրջ 50 հոգի, հայտնում է Reuters գործակալությունը:
Ահաբեկիչները սկզբում պայթեցրել են ականապատված ավտոմեքենան նախագահական պալատից ոչ հեռու, որից հետո մի քանի զինյալ կրակ են բացել երկրի պաշտպանության նախարարության շենքի վրա:
Քիչ անց Ազգային թատրոնի մոտ պայթել է հերթական ավտոմեքենան, իսկ չորրորդ պայթյունը հնչել է տեղի հիվանդանոցի մոտ:
Հարձակումների պատասխանատվությունն արդեն իսկ ստանձնել է «Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորումը:










