Թիլերսոնը խոստովանել է, որ կնոջ դրդմամբ է համաձայնել ստանձնել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը

15:58 • 22.03.17

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն Ասիա կատարած այցի ժամանակ ինքնաթիռում հարցազրույց է տվել լրագրողներին, որի ժամանակ խոստովանել է, որ ի սկզբանե չէր ուզում համաձայնել նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին ու ստանձնել երկրի պետքարտուղարի պաշտոնը:


Ինչպես նշում է The Guardian-ը, նախկինում Exxon Mobil ընկերությունը ղեկավարած միլիարդատիրոջ խոսքով՝ ինքն ապշել է, երբ Թրամփն իրեն իր մոտ է կանչել ու նման պատասխանատու պաշտոն առաջարկել:


«Ես չէի ուզում այս աշխատանքն ու այս պաշտոնին ամենևին էլ չէի ձգտում: Բայց կինս համոզեց, որ ես պարտավոր եմ դա անել: Իրականում ես պատրաստվում էի հեռանալ ExxonMobil-ի ղեկավարի պաշտոնից, թոշակի անցնել ու մնացած կյանքս վայելել ռանչոյում՝ թոռներիս հետ»,-պատմել է Թիլերսոնը:


Պետքարտուղարի խոսքով՝ երբ ինքը տուն է վերադարձել ու կնոջը պատմել նախագահի առաջարկի մասին, կինն ասել է, որ անպայման պետք է դրական պատասխան տա:


«Այժմ հասկանում եմ, որ նա իրավացի էր»,-նշել է պետքարտուղարը:

 

Image result for Rex Tillerson with wife

Image result for Rex Tillerson with wife