$105 000. 2018-ին մեկնարկում են շրջագայությունները դեպի «Տիտանիկի» նավաբեկության վայրը
«Տիտանիկ» լեգենդար նավի` 1912-ին տեղի ունեցած առաջին և վերջին նավարկությունից ավելի քան մեկ դար անց մեծահարուստ զբոսաշրջիկներին նոր շրջագայություն է առաջարկվում:
CNN-ի փոխանցմամբ` բրիտանական Blue Marble Private զբոսաշրջային ընկերությունը 2018-ի մայիսից ուղևորություններ է իրականացնելու դեպի «Տիտանիկի» նավաբեկության վայրը: 20-րդ դարի ամենահայտնի նավաբեկության հանդեպ հետաքրքրվածությունը մեծացել է հատկապես այն ժամանակ, երբ 1985-ին Ռոբերտ Բալարդի արշավախումբը հայտնաբերեց լեգենդար նավի բեկորները:
Ինչևէ, մեկ անձի համար 105 129 դոլար արժողությամբ շրջագայությունը կարող է վերջին հնարավորությունը լինել: 2016-ին անցկացված հետազոտությունը պարզել է, որ հատուկ տեսակի մանրէները կարող են ոչնչացնել նավի մնացորդները 15-20 տարում:











