Թուրքիան և Ռուսաստանը վերականգնել են իրենց հարաբերությունները. Չավուշօղլու

05:17 • 22.03.17

Թուրքիան և Ռուսաստանը վերականգնել են իրենց հարաբերությունները և ներկայումս աշխատում են լուծել խնդիրները տարածաշրջանում, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը:


«Ռուսաստանի հետ մենք հաղթահարել ենք բոլոր տարաձայնությունները: Այսօր մեր հարաբերությունները վերականգնվել են, և մենք աշխատում ենք լուծել բազմաթիվ խնդիրներ տարածաշրջանում», - հայտնել է ԱԳ նախարարը: Որպես օրինակ՝ նա նշել է իրավիճակը Սիրիայում և Ադրբեջանում:


Միևնույն ժամանակ, ասել է Չավուշօղլուն, Անկարան շարունակում է «աջակցել Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»: