Թրամփը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգին ապրիլի 12-ին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում ապրիլի 12-ին, հայտնում է Lenta.ru-ն:
«Կողմերը կքննարկեն ուժեղ Հյուսիսատլանտյան դաշինքի կարևորությունը, որն ապահովում է կոլեկտիվ պաշտպանություն և կայունության ամրապնդում դրա սահմաններից դուրս», - նշված է հայտարարության մեջ: ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո սա Թրամփի և Ստոլտենբերգի առաջին հանդիպումն է:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այժմ գտնվում է Վաշինգտոնում եռօրյա այցով: Նա ժամանել է ԱՄՆ մարտի 20-ին և բանակցություններ է ունեցել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատիսի հետ:










