Ավստրալիայում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել շարժիչի անսարքության պատճառով
Rex Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը, որն ուղևորվում էր Սիդնեյ, շարժիչի անսարքության պատճառով վթարային վայրէջք է կատարել Դաբո քաղաքում, հայտնում է ABC-ն:
Նշվում է, որ Դաբո-Սիդնեյ չվերթի ինքնաթիռում եղել է 26 մարդ, նրանցից ոչ ոք չի տուժել: Ուղևորները հայտնել են լրատվամիջոցին, որ տեսել են, թե ինչպես է շարժիչը բռնկվում:
Մեկ շաբաթ առաջ նույն ավիաընկերության ինքնաթիռներից մեկն արտակարգ վայրէջք էր կատարել, երբ թռիչքի ժամանակ պոկվել էր ինքնաթիռի պտուտակը:










