Եթե հնարավորություն ունենայի, ապա կգնայի Արցախ. բրենդինգի հնդիկ մասնագետ (տեսանյութ)

23:29 • 23.03.17

Հակամարտությունները երբեմն խոչընդոտում են զարգացմանը, դրանք շատ ժամանակ են պահանջում, ուշադրություն՝ շեղելով առաջընթացից. Tert.am-ի հետ զրույցում խոսելով արցախյան հիմնախնդրի՝ հակամարտող երկրների վարկանիշի վրա հնարավոր ազդեցության մասին՝ ասաց հնդկական «Brands and desire» ընկերության ղեկավար Սաուրաբ Աբովեյան:  

«Բայց ես կարծում եմ, որ Հայաստանը որպես երկիր շատ ավելի շատ աջակցության կարիք ունի այլ համաշխարհային գործընկերներից և գուցե իր սեփական ժողովրդից, ովքեր երկրից դուրս են ապրում՝ երկրի զարգացման առումով»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք նա տեղյա՞կ է բելառուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեպքից, նա բացասական պատասխան տվեց:

Հարցին, թե կցանկանա՞ Արցախում լինել, Սաուրաբ Աբովեյան պատասխանեց. «Եթե հնարավորություն ունենայի, ապա այո: Դա հնարավորություն կլիներ ինձ համար փորձել և տեսնել՝ արդյո՞ք մենք կարող ենք օգտագործել մեր ուժը, մեր ունակությունները, հաղորդակցության և բրենդինգի մեր գիտելիքները՝ լուծելու համաշխարհային խնդիրներ: Ես կարծում եմ՝ դա լուծելի է: Այս աշխարհում չկա ոչ մի խնդիր, որ չի կարող լուծվել երկխոսությամբ և ճիշտ մոտեցմամբ: Երբեմն անհրաժեշտ է արտաքին հայացք: Մարդկանց համար, ում վրա անդրադարձել է խնդիրը, երբեմն դժվար է լինում լուծել դա ինքնուրույն: Հարկավոր է որոշակի աջակցություն»։

Հնդիկ մասնագետի խոսքով՝ հիմնախնդիրը կարելի է լուծել՝ ներգրավելով միջազգային համայնքը:

«Ես վստահ չեմ, թե արդյոք ՄԱԿ-ը ներգրավված է հակամարտություններում, որոնց մաս է Հայաստանը, բայց ես գիտեմ, որ նրանք աջակցում են: Ես Ժնևում էի անցած շաբաթ, և ես կարծում եմ, որ դա մի տեղ է, որտեղ այդպիսի շատ խնդիրներ ակտիվորեն քննարկվում են և գործողություններ են ձեռնարկվում: Բայց ես կարծում եմ, որ անգամ եթե դա ՄԱԿ-ն է, այն մեծ խումբ է, չկա մեկ ինքնություն, որը փորձում է օգնել: Երբեմն երկրները չեն ցանկանում դիրքորոշում ընդունել և ասել, որ մենք Հայաստանին ենք աջակցում այս հարցում կամ մի այլ երկրի: Բայց դա նորմալ է այլ երկրների համար, ովքեր բիզնես շահեր ունեն կամ անվտանգության հարցեր, կամ ռազմավարական նշանակության այլ հարցեր հակամարտության բոլոր կողմերի միջև որպես միջնորդ գործելու, կամուրջ լինելու համար, առաջին հերթին՝ երկխոսության համար: Եվ հետո երկխոսությունը հնարավոր է, որ նպաստի առևտրի խթանմանը: Որովհետև հակամարտության լուծմանն օգնող կարևոր քայլերից մեկը երկու երկրների միջև իրական բիզնեսն է»,-ասաց նա:

Նշենք, որ Սաուրաբ Աբովեյայի հետ Tert.am-ը զրուցել է Երևանում անցկացվող «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնուցվելով հաղորդակցությամբ» խորագրով ֆորումի ժամանակ, որը կազմակերվել էր Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA) և Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (World Communication Forum Association) համատեղ ջանքերով:

Մանրամասները՝ տեսանյութում։