Դուտերտեն թույլ է տվել ռուսական ռազմանավերին ազատ մտնել Ֆիլիպինների տարածքային ջրեր

09:51 • 23.03.17

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն թույլ է տվել ռուսական ռազմանավերին ազատ մտնել երկրի տարածքային ջրեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Մանիլայում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Դուտերտեն նաև հայտնել է, որ Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերը կկարողանան կայանել Ֆիլիպինների ափերի մոտ՝ նախապես տեղեկացնելով իշխանություններին իրենց ծրագրերի մասին:


Նշվում է, որ համանման պայմաններ են գործում Ֆիլիպիններում նաև չինական ռազմածովային ուժերի նավերի համար: