300-ից ավելի մարդու կյանք խլած Sewol զբոսանավը կործանումից 3 տարի անց ջրի երես է հանվել (լուսանկարներ)
Հարավկորեական Sewol զբոսանավը, որը կործանվել էր 3 տարի առաջ՝ դառնալով 304 մարդու մահվան պատճառ, ջրի երես է բարձրացվել:
Ինչպես հայտնում է Reuters-ը, զոհերի (hիմնականում երեխաներ էին-Tert.am) ընտանիքները վաղուց էին պահանջում երկրի իշխանություններից նավը ցամաք հանել ու ավելի մանրակրկիտ հետաքննություն անցկացնել:
Նշվում է, որ զբոսանավը 3 տարի շարունակ գտնվել է 44 մ խորության վրա: Ստորև ներկայացված լուսանկարներում երևում է, թե ինչպես է 140մ երկարությամբ զբոսանավը ջրում գտնվելու ընթացքում ժանգոտել ու կորցրել երբեմնի վեհաշուք տեսքը:
Հիշեցնենք, որ Sewol-ի կործանման (2014թ. ապրիլի 16) պատճառը եղել է գերծանրաբեռնվածությունն ու չափից ավելի արագ ընթացքը:
Զոհերից 250-ը եղել են դպրոցահասակ երեխաներ, որոնց կարգադրվել է դուրս չգալ իրենց խցիկներից, մինչդեռ զբոսանավի անձնակազմը փորձել է իրեն փրկել:
Sewol-ի կապիտանը մեղավոր է ճանաչվել զանգվածային սպանության համար ու դատապարտվել ցմահ ազատազրկման:












