Նորարար սարքը պարանոցին ամրանալով հանում է լարվածությունն ու կարգավորում քունը

19:59 • 23.03.17

Ամերիկյան ընկերությունը, որը մասնագիտանում է կրովի սարքերի արտադրության գործում, լարվածությունը վերացնող նոր անլար սարքավորում է ներկայացրել, որն օգնում է հանգստանալ նուրբ նյարդային ազդակների միջոցով:

Business Insider-ի հաղորդմամբ` Thync Relax Pro անվանումն ստացած սարքն անհրաժեշտ է ամրացնել ծոծրակին: Այն աշխատացնելու համար պետք է հատուկ հավելված ներբեռնել սմարթֆոնում: Ի դեպ, հավելվածը թույլ է տալիս ընտրել երկու տարբերակի միջև` հանգստանալու և քնելու համար:


Առաջին տարբերակն ուղղված է լարվածությունը թուլացնելուն և էներգիա հաղորդելուն, իսկ երկրորդը` նյարդային լարվածության հետևանքով քնի խանգարումները կարգավորելուն:  

Ծոծրակին սարքն ամրանում է էլեկտրոդների միջոցով, որոնք, ըստ ընկերության, օգտագործում են «անվտանգ, ցածր մակարդակի էլեկտրական իմպուլսներ» նյարդերը կարգավորելու համար:


 Ընկերությունը խորհուրդ է տալիս կանոնավոր կերպով օգտագործել սարքը` 4-6 շաբաթ` երկարատև արդյունք ստանալու համար: