Մեծ Բրիտանիայի վարչապետը կարգադրել է իջեցնել դրոշները Դաունինգ սթրիթում՝ ի նշան հարգանքի Վեսթմիսթերի ահաբեկչության զոհերի հիշատակին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարգադրել է իջեցնել դրոշները Դաունինգ սթրիթում՝ ի նշան հարգանքի Վեսթմիսթերի ահաբեկչության անմեղ զոհերի հիշատակին, հայտնում է BBC-ն։
Դաունինգ սթրիթի հաղորդագրության մեջ գրված է, որ վարչապետին անընդհատ զեկուցում են իրավիճակի զարգացման մասին, և որ Մեյի բոլոր մտքերը նրանց հետ է, ովքեր զոհվել ու տուժել են հարձակման հետևանքով։
Հիշեցնենք, որ Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի, նրանց թվում` նաև հարձակում իրականացնողը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, առնվազն 20 մարդ վիրավոր է: Սքոթլենդ Յարդի կարծիքով` հարձակում իրականացնողը միայնակ է գործել:
Բրիտանացի խորհրդականները լուսանկարներ են հրապարակել թվիթերյան էջերում` հայտնելով, որ դեռևս արգելափակված են շենքի ներսում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը սկսել է մարդկանց տարհանել կառավարության շենքից, որի մոտակայքում կրակոցներ էին հնչել:
Վեստմինստերյան կամուրջի վրա մեքենայով հարձակում իրականցրած ահաբեկչին վնասազերծել էին ոստիկանության աշխատակիցները, որոնցից մեկին վերջինս հասցրել էր դանակահարել: Հայտնի է, որ վրաերթի ժամանակ երեք ֆրանսիացի ուսանող վիրավորվել:










