ԶԼՄ-ները հայտնել են Լոնդոնում ահաբեկչություն կատարած տղամարդու անունը
Համաշխարհային ԶԼՄ-ները հայտնել են այն մասին, որ Լոնդոնում ահաբեկչություն իրականացրած տղամարդն արմատական իսլամի քարոզիչ Տրեվոր Բրուքսն է եղել, ով հայտնի է Աբու Իսադին անվամբ։
Սակայն BBC-ի լրագրող Դոմենիկ Կասչիանին, հղվելով տարաբնույթ աղբյուրների, վստահեցնում է, որ Տրեվորը դեռևս բանտում է գտնվում:
Նշենք, որ 2008-ին Տրեվոր Բրուքսն ու Սեյմոն Քիլերը 4 տարվա ազատազրկման էին ենթարկվել ահաբեկիչների համար դրամահավաքի և Իրաքում ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի զինուժի դեմ պայքար հրահրելու համար։
Հիշեցնենք, որ Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի, նրանց թվում` նաև հարձակում իրականացնողը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, առնվազն 20 մարդ վիրավոր է: Սքոթլենդ Յարդի կարծիքով` հարձակում իրականացնողը միայնակ է գործել:
Բրիտանացի խորհրդականները լուսանկարներ են հրապարակել թվիթերյան էջերում` հայտնելով, որ դեռևս արգելափակված են շենքի ներսում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը սկսել է մարդկանց տարհանել կառավարության շենքից, որի մոտակայքում կրակոցներ էին հնչել:
Վեստմինստերյան կամուրջի վրա մեքենայով հարձակում իրականցրած ահաբեկչին վնասազերծել էին ոստիկանության աշխատակիցները, որոնցից մեկին վերջինս հասցրել էր դանակահարել: Հայտնի է, որ վրաերթի ժամանակ երեք ֆրանսիացի ուսանող վիրավորվել










