Բրիտանական արժեքներն ահաբեկչությունով հաղթել չի հաջողվի. Մեծ Բրիտանիայի վարչապետ
Բրիտանական արժեքները, ժողովրդավարությունը և ազատությունը ահաբեկչությամբ հաղթել չի հաջողվի, հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Վեսթմիսթերում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Մեյը կատարվածը կոչել է «նողկալի ահաբեկչություն»։
Սակայն Բրիտանիան չի բարձրացնի ահաբեկչական վտանգի մակարդակը։ Վարչապետն ասել է, որ մարտի 23-ին խորհրդարանը կաշխատի իր սովորական ռեժիմով։
Թերեզա Մեյը շատ բարձր է գնահատել Վեսթմիսթերում կատարվածի ժամանակ ոստիկանության և հատուկ ծառայությունների «խիզախությունն ու արիությունը»:
Հիշեցնենք, որ Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի, նրանց թվում` նաև հարձակում իրականացնողը:
Վեստմինստերյան կամուրջի վրա մեքենայով հարձակում իրականցրած ահաբեկչին վնասազերծել էին ոստիկանության աշխատակիցները, որոնցից մեկին վերջինս հասցրել էր դանակահարել: Հայտնի է, որ վրաերթի ժամանակ երեք ֆրանսիացի ուսանող վիրավորվել:
Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարձակումից հետո հեռախոսազրույց է ունեցել բրիտանացի վարչապետ Թերեզա Մեյի հետ:










