Մեծ Բրիտանիայի Ելիզաբեթ Երկրորդ թագուհին ահաբեկչության վայրին շատ մոտ է եղել

03:51 • 23.03.17

Մեծ Բրիտանիայի Ելիզաբեթ Երկրորդ թագուհին Բուքինգհեմյան պալատում էր գտնվում Լոնդոնի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ: Իսկ պալատը հարձակման դեպքի վայրին շատ մոտ է գտնվում, գրում են բրիտանական լրատվամիջոցները:


Ինչպես հայտնի է, թագուհու ներկայության մասին է վկայում այդ պահին պալատի վրա կախված թագավորական դրոշը:


Հիշեցնենք, որ հանցագործները Վեստմինստերյան կամրջի վրա վրաերթի են ենթարկել հետիոտներին, իսկ հետո դանակով հարձակվել ոստիկանի վրա: Ի պատասխան՝ իրավապահ մարմինների աշխատակիցները կրակ են բացել: