Լոնդոնի ահաբեկչությունից հետո Շոտլանդիայում դադարեցրել են հանրաքվեի մասին քննարկումները

04:57 • 23.03.17

Շոտլանդիայի խորհրդարանն անմիջապես դադարեցրել է երկրի անկախության հերթական հանրաքվեի մասին քննարկումները՝ կապված Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության հետ, փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Առայժմ հայտնի չէ, արդյոք վաղը կամ հետագայում կշարունակվեն այդ թեմայով բանավեճերը, թե ոչ:


Հիշեցնենք, որ Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի, նրանց թվում` նաև հարձակում իրականացնողը:


Վեստմինստերյան կամուրջի վրա մեքենայով հարձակում իրականցրած ահաբեկչին վնասազերծել էին ոստիկանության աշխատակիցները, որոնցից մեկին վերջինս հասցրել էր դանակահարել: Հայտնի է, որ վրաերթի ժամանակ երեք ֆրանսիացի ուսանող վիրավորվել