Լոնդոնի հարձակումներից հետո անվտանգության հատուկ միջոցառումներ են ձեռնարկվել Նյու Յորքում
Լոնդոնի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Նյու Յորքի քաղաքային իշխանությունները զինված պահակախումբ են նշանակել Մեծ Բրիտանիայի հյուպատոսության մոտ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
Նշվում է, որ հյուպատոսության շենքի շուրջ գտնվում է չորս ոստիկանական մեքենա, իսկ մուտքի մոտ հսկում են հատուկ անվտանգության ծառայության աշխատակիցներ:
Հիշեցնենք, որ Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջի վրա մարտի 22-ին ավտոմեքենան վրաերթ էր արել մարդկանց խմբի վրա, իսկ խորհրդարանի շենքի մոտ հնչել էին կրակոցներ: Վերջին տվյալներով կա 4 զոհ, մոտ 40 վիրավոր:










