Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները դադարի ռեժիմում են գտնվում. Լավրով

13:54 • 23.03.17

Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններն այժմ դադարի ռեժիմում են գտնվում, մինչ շարունակվում է ԱՄՆ նոր վարչակազմի ձևավորումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում մեզ մոտ այժմ սպասողական վիճակում գտնվող դադար է»,- ասել է ռուս նախարարը՝ ելույթ ունենալով ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ակադեմիայում:


Նա հիշեցրել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև վերջերս կայացել են գլխավոր շտաբի ղեկավարների մակարդակով հանդիպումներ:


«Շփումներ են եղել նաև այլ մակարդակում այն բանի վերաբերյալ, թե ինչպես մենք պետք է խուսափենք Սիրիայում ռազմական միջադեպերից»,- նշել է նա: